Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Վերջապես ասեք, ովքեր են ներքին թշնամիները

Վերջապես ասեք, ովքեր են ներքին թշնամիները
22.06.2019 | 00:16

Երբ ամեն պահի պատերազմը կարող է վերսկսվել, գերտերությունների լարված հարաբերությունները քթիդ տակ են, անընդհատ ներքին թշնամիներ փնտրելն առնվազն տկարամտություն է։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը սեփական ոճի մեջ էր, կրկին պայքար թիրախ էր դարձրել ներքին թշնամուն։ Բայց Փաշինյանը մոռանում է, որ իշխանության ձեռքին է և մեխը, և մուրճը, այսինքն՝ եթե ներքին վտանգավոր թշնամիներ կան, իշխանությունը կարող է անձայն դրանց չեզոքացնել։ Բայց ոչինչ չեն անում, բացի այն, որ Փաշինյանն օր ու մեջ խոսում է ներքին թշնամիների մասին։ Այս երկրում, ըստ Փաշինյանի, ոմանք սև են, հակահեղափոխական, լրտես, թշնամի, սակայն իշխանությունը մեկ տարվա ընթացքում ոչ մի թշնամու չկարողացավ հայտնաբերել ու հասարակությանն ասել, տեսեք, թե ով է լրտեսն ու թշնամին։ Ընդդիմության լիդերի պահվածքից այդպես էլ դուրս չեկած Փաշինյանին թվում է, որ հիմա էլ կարող է անպատասխանատու հայտարարություններ ամեն օր շաղ տալ ու առաջ անցնել։ Բայց սա երկիր է, ոչ թե ոմանց անհասկանալի հավակնությունները ցուցադրելու հարթակ։ Չի կարելի այսքան անլրջացնել ամեն ինչ՝ երկրի վարկանիշը դրսում, պետական ինստիտուտները, քաղաքական գործընթա ցները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ